Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուսաստանում COVID-19-ի 8 835 նոր դեպք է հայտնաբերվել

Ռուսաստանում COVID-19-ի 8 835 նոր դեպք է հայտնաբերվել
14.06.2020 | 21:36

Անցած 1 օրում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի 8 835 նոր դեպք է հայտնաբերվել, հաղորդում է COVID-19-ի մոնիտորինգի օպերատիվ շտաբը:
Նոր դեպքերի 36,2 տոկոսի հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշերի: 1 օրում կորոնավիրուսից մահացել է 119 հիվանդ, լիովին ապաքինվել են՝ 5 409-ը:
Հունիսի 14-ի դրությամբ, Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի 528 964 դեպք, մահացել է 6 948, ապաքինվել՝ 280 050 մարդ:

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ